Անցյալում կրած հոգեկան խեղումներն, իհարկե, կարող են անչափ տառապալից լինել, և թախիծն ու տրտմությունը բնական են նման իրավիճակներում։ Միևնույն ժամանակ, տվայտանքների մեջ առողջ կողմնորոշումը դրանցից ձերբազատվելու ցանկությունն է։ Սակայն, դա կարող է այդքան էլ հեշտ չլինել, մասնավորապես, երբ անձը ինքն է, երբեմն, ասես, վազում տառապանքների մեջ, ստեղծում դրանք իր համար և հարատևում այդ արատավոր շրջանի մեջ։ Հոգեթերապևտիկ միջամտություն պահանջող որոշ ներքին խնդիրների դեպքում, մենք անգիտակցաբար հակվում ենք՝ արգելափակելու ցանկացած տեղեկություն, որը կարող է հակասել մեր պատկերացումներին, խուսափում ենք «մեր հորինած սուտն» արժեզրկող փաստերից, իրավիճակներից, ինքներս մեզ հետ անկեղծ լինելուց, ինչպես դա նկատելի է ֆիլմի հերոսի վարքագծում։ Երբեմն մարդիկ իրենց սիրո մեծությունը չափում են նրա պահպանման համար իրենց կրած տառապանքների տեսակարար կշռով։ Իրականում, սակայն, այդպիսիք նման են խաբված ավանդատուների, որոնք հավատում են, թե մի օր հատուցվելու են․․․
Մենք կարող ենք բազմաթիվ սիրավեպեր կարդալ, մելոդրամաներ դիտել՝ այն կեղծ համոզմունքով, որ ի զորու ենք օգտակարը, գեղեցիկը, արժեքավորը վերցնել, մինչդեռ իրական կյանքում է փաստվում, թե որքանով ենք մարսել մեր ընդունած հոգևոր սննդի բովանդակությունը։ Եթե, օրինակ, Սևակ ենք հասկանում այնպես, ինչպես ֆիլմի հերոսը՝ Հեմինգուեյ, ապա մնացածն արդեն պարզ է․․․ Եթե մենք անկեղծորեն կարծում ենք, որ «միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս», ապա մենք անգիտակցաբար կյանքի ենք կոչում այդ սցենարը և դառնում «ցավի խեղճ պատմաբան» միայն, և այդ պարագայում մեծագույն մոլորություն կլինի մեր կողմից կարծելը, թե մենք հասկանում ենք Սևակին, քանզի վերջինս հավատում էր կրկին սիրելուն և շատ ու շատ այլ գաղափարների, որոնք մեր իրականության պայծառ և դրական կողմերն են արտացոլում։ Խնդիրը հետևյալն է․ եթե ցանկանում ենք մեր կյանքը որակապես փոխել, ավելի լավը դարձնել և իսկապես վայելել այն, ապա, ինչպես ֆիլմում հոգեթերապևտն է ասում, պետք է ինչ-որ բան փոխել, եթե ոչ, ապա հարկավոր է սպասել այնքան, մինչև տառապանքի պատճառած հաճույքը բթանա․․․։

Комментарии
Отправить комментарий