ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԵԼ ԱՆԿԵՂԾ ԳՈՎԱՍԱՆՔԸ ՇՈՂՈՔՈՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

1․ Շողոքորթությունը,
որպես կանոն, հենց այնպես օդում շաղ չի տրվում։ Դրան, սովորաբար, հետևում է որևէ
խնդրանք։ Օրինակ՝ «ես միշտ հիացել եմ քո աշխատասիրությամբ, օդից փող բռնելու քո
տաղանդով․․․ Ախպերս, կարող ա կարանայիր մի հարուր դոլլարով ախպորտ օգնեիր․․․»։
Նրբազգաց ականջի համար հաճելի խոսքերն ասվում են իբրև վարձատրություն՝ այն
ծառայության, որը չանելու դեպքում շողոքորթության զոհի մոտ մեղքի զգացում
կառաջացնի։
Գովասանքի դեպքում,
ջերմ խոսքերի նպատակը սիրելի մարդուն ոգևորելն է, նրան եռանդ հաղորդելն ու
գոտեպնդելը, ինչը, բնականաբար, արվում է անշահախնդիր։
2․ Գովասանքը
մշտապես կոնկրետ է և բովանդակալից։ Տվյալ անձին բնորոշ կոնկրետ գծեր,
հատկություններ են գովաբանվում, որոնք համապատասխանում են իրականությանը։ Իսկ ահա
շողոքորթության դեպքում, խոսքը վերացարկված է և ուռճացված։
3․ Ոչ խոսքային
դրսևորումները, դիմախաղը, շարժուձև ևս մատնում են շողոքորթին։ Վերջինիս աչքերը չեն
արտահայտում այն ուրախությունը, որ նա ցանկանում է ցուցահանել, իսկ ժպիտը չափազանց
բռնազբոսիկ է, այտերը՝ ձգված։
Իսկ առավել լավ
միջոց՝ հասկանալու շողոքորթության և գովասանքի տարբերությունները, Խնկո Ապոր՝
«Ագռավն ու աղվեսը» կարդալն է․․․․
Комментарии
Отправить комментарий