«ԷՇԻՆ ՆՍՏԵԼԸ ՄԻ ԱԻԲ Ա, ԷՇԻՑ ԻՋՆԵԼՆ՝ ԵՐԿՈՒ»։ ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՑԻԱՆ

Եթե «էշին նստելուց» մենք հասարակության դրական վերաբերմունքն ենք հայցել, բնականաբար, առանց նրա հավանության, չենք համարձակվի այնտեղից ցած իջնել։ Եթե մենք գտնում ենք, որ սխալ ենք գործել՝ «էշի վրա նստելով» և վախենում ենք նրա վրայից ցած իջնելով ևս մեկ անգամ սխալվելուց, արտաքին գնահատումներից ճնշումից, քննադատությունից, անորոշությունից, ապա «էշի» վրա, ինչ խոսք, մենք մեզ ապահով կզգանք։ Սակայն, եթե մեր կյանքը մեզ համար ավելին է, քան այդպիսի ապահովությունը, ապա պետք է անցնենք այն ավելի գեղեցիկ դարձնելուն ուղղված վճռական գործողությունների՝ ի մտի ունենալով Ռուզվելտի խոսքերը․ «Չի սխալվում նա, ով չի գործում»։
Комментарии
Отправить комментарий