ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՐՈՇՈՒՄ Է ԿՐՈՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄԸ

Այս ամենի մեջ կա ընդգծված մի օրինաչափություն։ Աղքատ երկրներում, որտեղ կյանքի համար վտագնավոր և ռիսկային գործոնները շատ են, մարդիկ առավել կրոնական են, «հոգևոր», և մեծ է հատկապես ոչ ավանդական կրոնական կազմակերպություններում ընդգրկվողների քանակը։ Այսպես հյուսիսային Աֆրիկայի երկրներում, հարցվածների 95%-ը իրենց կյանքը չեն պատկերացնում առանց կրոնի։ Մինչդեռ զարգացած երկրներում, որտեղ կյանքի որակը բարձր է, կրոնի դիրքերը թույլ են։ Օրինակ Շվեդիայում, ոչ պաշտոնական տվյալներով, ազգաբնակչության շուրջ 68 %-ը աթեիստ է կամ ագնոստիկ։
Комментарии
Отправить комментарий