
Եթե Մենք Սևակ եք կարդում և անկեղծորեն հավատում ենք, որ սերը գալիս է «ճամփաներով չքարտեզագրված» ու «երբ գետը վարարում է ելնում ափից, թույլտվություն չի հարցնում իրենց հսկող նեղ քարափից», ապա դա հրաշալի է, եթե մեր պատկերացումները հակակշռված են Ամենայն Հայոց Բանաստեղծի՝ «Անխելք մարդու»՝ իմաստության դասով... Այլապես, մենք ներքուստ պառակտված ենք, ոչ ամբողջական, չհամակարգված: Մենք խաբվելու ենք սիրո խորհրդավորու
թյամբ, կախարդականով, անբացահայտով, և մեր սերը կենսունակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չենք բացահայտել անբացահայտելին: Մեզ համար սերը արկածախնդրություն կլինի, և երբ, առանց մեզ համար հայտնի որևէ պատճառի, հերթական անգամ ձանձրանանք, հիասթափվենք, նոր արկածներ ենք փնտրելու նոր մարդկանց հետ: Մենք չենք ճանաչի իրական սերը: Ճիշտ է, գուցե մեր հարաբերությունների սկիզբը գեղեցիկ կերպով տարբեր լինի, բայց վերջը նույնն է լինելու... Սերն իր գալստյան մասին մեզ կավետի այն սոսկ ժամանակ, երբ մենք սովորենք տարբերակել մարդուն սիրելը սիրահարված լինելը սիրելուց, ներքին և արտաքին գեղեցկության ներդաշնակության հայտնաբերումը` հուսահատ ճիգերով այդ ներդաշնակության պատրանքը ստեղծելուց: Մենք կդադարեք մեր կարդացած գրքերի, մեր դիտած ֆիլմերի հերոսներին կապկելուց, նրանց նմանակներին իրական կյանքում, իրական մարդկանց մեջ փնտրելուց, հակված չենք լինի համապատասխանեցնելու մեր կյանքի սցենարները մեզ հայտնի ստեղծագործությունների սյուժեներին: Մենք կհաղթահարեք մեր նեղմտությունը, թե սերը միայն պատահականություններից է ծլարձակում: Մեր խենթությունը դրանից չի տուժի, պարզապես հնարավորինս ապահովագրված կլինենք հիմարություններ գործելուց և կսովորենք ապրել ՄԵՐ կյանքը... Այնժամ, մեզ համար կարևոր չի լինի, թե սերն ինչպես կմոտենա մեզ՝ երկար տարիների ամուր ընկերության տեսքով, առաջին հայացքից, պատահական ծանոթությամբ, թե որևէ այլ կերպ: Կարևորն այստեղ նրա մոտենալը տեսնելու՝ մեր ունակությունը կլինի, մեր ՀՈԳԵՎՈՐ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ:
Մի՛ մոռացիր, որ շատ հաճախ, ցանկալի՛ս,
Երբ հույս ցանում ու հավատ են շաղ տալիս,
Չի՜ կանաչում։
Հիշի՛ր, որ միշտ ուշանում է ցանկալին,
Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս,
Չե՜ն ճանաչում․․․
- Պարույր Սևակ
Комментарии
Отправить комментарий