ԻՆՉՊԵ՞Ս ԽՈՒՍԱՓԵԼ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Աշոտ Թորոսյան

Թյուրիմացության
հոգեբանական մեխանիզմները հստակ երևում են կաուզալ ատրիբուցիայի տեսության շրջանակներում։
Այն իրենից ներկայացնում է սոցիալական օբյեկտներին (մարդկանց, խմբերի, սոցիալական որևէ
հանրույթի) որոշակի բնութագրերի, հատկությունների վերագրում, երբ անմիջական դիտման
մակարդակում տեղեկությունների սակավ լինելը և ժամանակի սղությունը խոչնդոտում են ստեղծված
իրադրության համարժեք ընկալմանը։ Կաուզալ ատրիբուցիայի դեպքում մարդիկ մեկնաբանում
են իրենց ընկերների, գործընկերների և այլոց վարքի դրդապատճառները, առաջ ենք քաշվում
տարբեր վարկածներ՝ նրանց մտադրությունների, հույզերի, անձնային գծերի վերաբերյալ։ Վերագրումը
ամուր հիմք է ստեղծում զանազան կարծրատիպերի, գերպարզունակ ընդհանրացումների առաջացման
համար։ Ընկալումների կարծրատիպացումը իր հերթին հանգեցնում է որոշակի հետևանքների։
Նախ՝ համահարթեցվում են ընկալվող անձանց առանձնահատկությունները, երկրորդ՝ ձևավորվում են նրանց հետ կապված տարաբնույթ
նախապաշարմունքներ։ Եվ այսպես, կաուզալ ատրիբուցիայի մակարդակում, թյուրիմացությունները
գոյանում են հետևյալ կերպ՝ 1․մարդու վարքի
միակողմանի դիտում, դիպվածների հիման վրա գնահատում 2․ սահմանափակ, ոչ ամբողջական տեղեկությունների
պայմաններում նրա մասին «տրամաբանական» հետևությունների կազմում, 3․ նրա վարքի դրդապատճառների
վերագրում, պիտակավորում։ Օրինակ, պատկերացնենք, որ գտնվում ենք սրճարանում, ուր
ինչ-որ մեկը բարձր ձայնով խոսում է զրուցակի հետ։ Մենք, իհարկե, կարող ենք եզրակացնել,
որ նա անքաղաքավարի մարդ է, սակայն, կարող ենք տեղյակ չլինել մի շարք հանգամանքների
մասին, որոնք ընկած են նրա այդպիսի վարքագծի հիմքում։ Գուցե նա վերջերս լսողության
հետ կապված խնդիրներ է ձեռք բերել, գուցե նրա տան անդամներից մեկը լավ չի լսում և այլն։
Թյուրիմացությունների մեկ այլ աղբյուր է նևրոտիկ տագնապը։ Հատկապես այն մարդիկ, ովքեր չափազանց մտահոգված են սեփական վարկանիշով, այն տպավորությամբ, որ կարող են թողնել ուրիշների վրա, խիստ զգայուն են իրենց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի ենթադրյալ փոփոխությունների նկատմամբ, մեծապես հակված են թյուրիմացությունների։ Նրանց հաճախ թվում է, որ մտերիմները, ընկերները և կարևոր այլ անձինք փոխել են վերաբերմունքը իրենց նկատմամբ։ Այդպիսի մարդիկ ուշի ուշով հետևում են իրենց համար նշանակալի անձանց դիմախաղին, շարժուձևին և այլ դրսևորումներին՝ տեսնելու համար, թե արդյո՞ք ամեն ինչ նույն է, արդյո՞ք առաջվա պես ցանկալի և հետաքրքիր են որպես ընկեր, կողակից և այլն։ Եթե ստացվում է այնպես, որ դիմացինի վարքում նրանք որևէ կասկածելի երևույթ են նկատում, անմիջապես ընկնում են անհանգստության և վհատության գիրկը։ Եսակենտրոնությունը նրանց չի թողնում տեսնել, որ շրջապատի մարդիկ կարող են լռակյաց կամ «անուշադիր» լինել այլ հանգամանքների բերումով, որոնք ամենևին էլ կապ չունեն իրենց անձի հետ։

Աշխատանքային
կոլեկտիվներում նևրոտիկ տագնապը դրսևորվում է հոգեպես հասուն և ինքնիրացվող մարդկանց լռությանը բախվելիս։ Հայտնի է, որ ինքնիրացվող
և հոգեբանորեն առողջ կենսակերպ վարող մարդիկ առանձնանալու, իրենք իրենց հետ գտնվելու
պահանջմունք ունեն։ Այդպիսի մարդիկ, ըստ էության, ինքնաբուխ են և, ոչ հազվադեպ, չեն
հասկացվում կամ սխալ են ընկալվում՝ որոշակի անկանխատեսելիության պատճառով։ Նրանց լռությունը
երբեմն ընկալվում է որպես «տափուկություն», խոսքը՝ մոլորեցնելու կամ հոգեբանական ձեռնածության
ենթարկելու միջոց։ Թյուրըմբռնումները կարող
են «փչացած հեռախոսի» սկզբունքով տարածվել աշխատանքային կոլեկտիվում և լարվածության
մթնոլորտ ստեղծել։
Ինչևէ, թյուրիմացությունները
կանխելու կամ դրանցից խուսափելու համար հարկավոր է՝
ü Հաշվի առնել նախնական տեղեկությունների
սահմանափակությունը և ձգտել հնարավորինս ամբողջական նյութ ստանալ խնդրո առարկա
անձի վերաբերյալ։ Մեր կողմից խելամտություն կլինի՝ տարբեր տեսանկյուններից դիտարկել
իրավիճակները, նախատեսել հնարավոր գործոնների ազդեցությունը և խուսափել հապճեպ եզրահանգումներից։
Չպետք է մոռանալ, որ առանձին դեպքերրում, վերագրումներ կատարելիս, մենք հաճախ ավելի
շատ ինքներս մեզ ենք բացահայտում, քան դիմացինին (каждый думает по мере своей
испорченности)։
ü Ինչպես բառերի նշանակությունը, կիրառելիությունը համարժեք ընկալելու համար տեղին է դիտարկել դրանք այն համատեքստի
շրջանակներում, որոնցում գործածվել են, այնպես էլ՝ մարդկանց արարքները, հարկ է դիտարկել
նրանց էության, անձնային նկարագրի համատեքստում։ Եթե մենք մարդու արարքները դիտարկում
ենք նրա էությունից օտարված հարթության վրա, ապա թյուրիմացություններն անխուսափելի
են։ Ի վերջո, միշտ չէ, որ արարքները միանշանակ բնութագրում են մարդկանց։
ü Եթե մենք հաճախակի ենք թյուրիմացությունների
զոհ դառնում, հատկապես երբ դրանք պատճառ են դառնում շրջապատող մարդկանց հետ կոնֆլիկտային
հարաբերությունների, հարմարման խնդիրների, ներքին լարվածության, անհանգստությունների,
տագնապի և այլ բացասական հոգեվիճակների առաջացման համար, և մեզ չի հաջողվում ինքնուրույն
հասկանալ, հաղթահարել մեզ հետ կատարվող տհաճությունները, ապա գուցե տեղին լինի մասնագիտական
հոգեբանական օգնության դիմելը։
Комментарии
Отправить комментарий