ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՍԵՐ․․․

Անկախ, ինքնաբավ մարդուց հեշտ է վախենալ։ Վաղը նա կարող է
ալյևս քեզ չսիրել, քանզի սերը ստիպողաբար չի լինում․․․։ Սակայն, անգիտությունից մարդիկ սկսում են մտածել․ «Եթե նա
դուրս պրծնի ձեռքիցս, ապա ողջ կյանքում ես այլևս չեմ իմանա ինչ է սերը»։ Այդպես
մտածողները չեն հասկանում, որ, փորձելով ինչ-որ մեկին պահել, հենց դրանով նրանք
իրենց դատապարտում են անսեր գոյության։ Նրանց մոտ չի լինի սեր։ Մի՞թե կարելի է
ստրուկից սեր սպասել։ Չես կարող սեր ակնկալել քո սեփականությունից՝ աթոռից,
սեղանից, տնից կամ կահույքից։
Սիրո կարելի է արժանանալ միմիայն ազատ մարդու կողմից, երբ
դու հարգում ես նրա բացառիկությունը, նրա անհատական անկրկնելիությունը, ազատությունը։
Սերը ծնվում է հենց ազատ հարաբերություններում։ Մի կործանիր քեզ տիրապետման
մոլուցքով․․․ Թույլ մի տուր նաև, որ ինչ-որ մեկը քեզ դարձնի իր
սեփականությունը։ Ինչ-որ մեկին տիրապետելը նույնքան զազրելի է, որքան ինչ-որ մեկին
պատկանելը։
Սերն ապրում է միայն այն դեպքում, երբ սիրող մարդիկ կապված չեն
ֆիքսված հարաբերություններով։ Երբ շեշտադրումն արվում է հարաբերությունների փաստական,
արտաքին կողմի վրա, սերն անհետանում է՝ տեղը զիջելով իրավահարաբերություններին, սեփականատիրությանը։
Մենք, իհարկե, կարող ենք այդ հարաբերությունները սեր անվանել, բայց կյանքը որակապես
դրանից չի փոխվի․․․։ Դա սեր չէ, այլ հարմարում։ Դա սեր չէ, այլ փոխզիջում։
Դա կարող է լինել ցանկացած բան, միայն թե ոչ սեր։
-Օշո
Комментарии
Отправить комментарий