ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԻՐԱՌԵԼԻ ԵՆ ՔԱՅՔԱՅԻՉ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՆՈՐԱՀԱՎԱՏԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


(մշակված են հիմնականում հուդայա-քրիստոնեական ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների համար)

Քննարկումների ժամանակ հարկավոր է գտնել այն թեմաները, տեսակետները, որոնց շուրջ համաձայնություն եզրեր կան։ Խնդրահարույց թեմաների շուրջ փաստարկելիս, պահպանեք ձայնի հարգալից տոն և սպասեք մինչև զրուցակիցը կավարտի իր ասելիքը։ Մինչ այդ համբերատար լսեք։
Հաղորդակցման ժամանակ տեղեկությունը փոխանցվում է ոչ միայն խոսքի, այլև դիմախաղի, շարժուձևի և կեցվածքի միջոցով։ Ուստի, եթե դիմացինը, իր կրոնական կազմակերպության ուսմունքներին կամ բարոյախոսությանն առնչվող այնպիսի փաստարկ է բերում, որը ձեզ համար անտրամաբանական է, խուսափեք հեգնանք կամ ծաղրանք ենթադրող ոչ խոսքային դրսևորումներից։
Որքան հնարավոր է շատ հարցեր տվեք, հատկապես համամարդկային արժեքների՝ սիրո, արդարության, պատասխանատվության և այլնի շուրջ։ Նախորոք պլանավորված և ինչպես հարկն է մշակված հարցերը բավականին արդյունավետ են։

Քրիստոնեա-հուդայական կրոնական աշխարհայցքում քիչ չեն հակասական և միմյանց ոչնչացնող դրույթները։ Դրանց լավ ծանոթանալու դեպքում, կարելի է կառուցողական զրույցի նյութ ստեղծել։ Այսպես, ժամանակակից քրիստոնեական ուղղություններում ընդունված է առաջին մեղքի մասին Ծննդոցի արձանագրութունը դիտարկել որպես մարդկային անկատարության և դրանից բխող հետևանքների սկզբնապատճառ։ (3-րդ գլուխ) Հարց՝ եթե սատանան և հետագայում ըմբոստացած մյուս հրեշտակները ի սկզբանե կատարյալ էին, ապա ինչպե՞ս նրանց մոտ փառասիրական մղումներ ի հայտ եկան՝ «մարդկանց որդիներին» երկնքից նայելու՞ պատճառով, եթե այո, ապա ինչու՞ մյուս հրեշտակների մոտ դրանք չառաջացան, չէ՞ որ նրանք նույնպես երկնքից դիտում էին: Լավ, ընդունենք, որ սատանան սխալ գործադրեց իր ազատ կամքը, բայց չե՞ք կարծում, որ ազատությունը չարաշահելու կամ այն ի վնաս ուրիշների գործադրելու երևույթը գուցե արդեն իսկ անկատարության դրսևորում է, ուրեմն էլ ինչպե՞ս նա դարձավ անկատար
Մեղքի պատճառականության վերաբերյալ իռացիոնալ կոնցեպտի շուրջ կա ևս մեկ հարց, որը կարելի է տալհայտնի է, որ ազատ կամքը սխալ գործադրելու կամ մեղսածին հակումների հիմքում ընկած են՝ անբարենպաստ սոցիալական միջավայրի ազդեցությունը, ժառանգականությունը կամ սխալ դաստիարակությունը։ Եդեմում ըմբոստության բոլոր մասնակիցների դեպքում՝ նշված երեքից ո՞ր մեկն էր առկա․․․
Մեկ այլ հարց՝ կապված բարոյախոսության հետ։ Լուրջ մտորումների տեղիք է տալիս Հակոբի կողմից` իր հորից, Իսահակից խաբեությամբ օրհնությունը ստանալու երևույթը: (Ծննդոց 25:29-34, 27:1-41): Հարց Աստված հավանություն տալիս է՞ զարտուղի ճանապարհներով նպատակներին հասնելուն: Եթե Իսահակը հոգևոր մարդ էր, ապա ինչպե՞ս է, որ չէր նկատել Հակոբի հոգևորությունը և իր սերը շռայլում էր միայն Եսավին: Ապուրի՞ կամ խորտիքների՞ համար (ինչպես, ի դեպ, նշված է 28 համարում): Այդ դեպքում ինչո՞վ էր Իսահակը տարբերվում Եսավից: Նշենք, որ վերջինս նույնպես կերակուրը վեր էր դասում այն ամենից, ինչն հոգևոր արժեք էր համարվում։ Ենթադրվում է, որ հենց այդ պատճառով նա իր անդրանկությունը ծախեց եղբորը՝ մեկ աման ապուրի դիմաց։
Աստվածաշնչում բազմաթիվ են նմանատիպ օրինակները։ Պարզապես պետք է հիանալի տիրապետել Աստվածաշնչին, որպեսզի զրույցը հնարավորինս արդյունավետ ստացվի։ Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ խորդհրդատվություն ստանալու համար, հանձնարարելի է կապ պահպանել հոգեկան առողջության ոլորտի այն մասնագետների հետ, որոնք գործունեություն են ծավալում քայքայիչ պաշտամունքից բխող խնդիրների և կախվածության ոլորտում։

Շարունակելի․․․

Ա․Թ․ 11․06․2015

Комментарии

Популярные сообщения