ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ․ ԱԼԲԵՐՏ ԷԼԻՍ (խմբագրված)

1․ Սեփական անձի հանդեպ հետաքրքրությունը։ Հուզականորեն առողջ մարդիկ համարժեք հետաքրքրություն են ցուցաբերում սեփական անձի և շահերի նկատմամբ, սակայն, դրա հետ մեկտեղ, նրանք հոգ են տանում նաև ուրիշների մասին։
2Սոցիալական շահը։ Վերջինս ռացիոնալ և հոգեբանորեն առողջ կողմնորոշում է՝ այն իմաստով, որ մարդկանց մեծամասնությանը ներհատուկ է սոցիալական հանրույթներում իրենց երջանիկ կեցությունը ապահովելու ձգտումը (ընդ որում առկա է նաև սոցիալական պատկանելիության և սիրված լինելու պահանջմունքը)։ Եթե մարդը չի հարգում համակեցության նորմերը, տվյալ խմբում ընդունված բարոյագիտությունը, խմբի մյուս անդամների օրինական շահերն ու իրավունքները, ապա դժվար է պատկերացնել, որ այդպիսի միջավայրում կարելի է հարմարավետ և երջանիկ զգալ իրեն։
3. Ինքնուրույնությունը։ Հոգեբանորեն առողջ մարդիկ պատասխանատվություն են վերցնում իրենց սեփական կյանքերի համար, բայցև համագործակցում են ուրիշների հետ։ Նրանք հակված չեն ուրիշներից օգնություն հայցելու, թեպետ անհրաժեշտության դեպքում դա կարող են անել։
4․ Բարձր հանդուրժողականությունը ֆրուստրացիաների նկատմամբ։ Ռացիոնալ անհատները թե՛ իրենց, թե՛ ուրիշներին վերապահում են սխալվելու իրավունք։ Նույնիսկ, եթե  հավանության չեն արժանացնում սեփական կամ ուրիշների վարքագիծը, նրան զերծ են մնում ինքնադատապարտումներից և այլոց դատափետելուց։ Նրանք ջանում են փոխել այն, ինչն հնարավոր է փոխել և ընդունում են են այն, ինչն իրենք չեն կարող փոխել՝ հանդես են բերում այդ երկուսը տարբերակելու իմաստություն։
5․ Ճկունությունը։ Հոգեբանորեն առողջ և հասուն անհատները հատկանշվում են մտքի ճկունությամբ, բաց են փոփոխությունների նկատմամբ և զերծ են դոգմատիկ կողմորոշումներից։ Նրանք չեն ստեղծում վարքի քարացած կաղապարներ, անթեք կանոններ՝ պարտադրելով դրանք իրենց և ուրիշներին։
6․ Անորոշության ընդունումը։ Առողջ տղամարդիկ և կանայք հասկանում են, որ մենք բոլորս ապրում ենք մի աշխարհում, որտեղ բացարձակ հստակությունը, հարյուր տոկոսանոց երաշխիքները երբևիցե գոյություն չեն ունեցել և չեն կարող ունենալ։ Նրանք հիանալիորեն կարողանում են հարմարվել կյանքի շարունակ փոփոխվող հանգամանքներին և դիմագրավելիք փորձություններն ու անորոշությունը ընկալում են որպես կյանքի անբաժանելի մաս։ Դա է պատճառը, որ նրանք չեն ընկնում կտրուկ որոշակիության փնտրտուքերի մեջ (հանգստացնելով իրենց, օրինակ, կրոնի միջոցով), փոխարենը վայելում են իրերի կարգավորվածությունը, հստակությունը, բայց ոչ ճգնում իմանալ, ասենք, ապագան ինչ է վերապահել իրենց համար կամ կոնկրետ ինչպիսի մահով են մեռնելու։
7Ստեղծագործական որոնումներին նվիրվածությունը։ Հոգեբանորեն առողջ մարդիկ կարող են իրենց կյանքը նվիրագործել գիտությանը, որևէ ոլորտում ակտիվ գործունեությանը, որոնցում են գոյության իմաստ են տեսնում։
8․ Գիտական մտածողությունը։ Հոգեբանորեն առողջ մարդիկ աչքի են ընկնում առավելապես իրատեսական և գիտական աշխարհայցքով։ Նրանք ընդունակ են՝ և՛ խորապես զգացվելու, հարուստ և գեղեցիկ հուզական ապրումների, և՛ ինքնավերլուծություն կատարելու, սեփական արարքների հետևանքները կանխատեսելու, երբ հետապնդում են մոտակա կամ հեռահար նպատակներ։ Հոգեբանորեն առողջ մարդիկ որպես կանոն զերծ են լինում են կրոնական աշխարհայացքից, դրանից բխող նեղմտությունից։
9Ինքնաընդունումը։ Առողջ մարդիկ սովորաբար երջանիկ են, որ ապրում են և անվերապահորեն ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան։ Սեփական արժեքի, ներաշխարհի հարստության գնահատման հիմք են ծառայում ոչ թե արտաքին աշխարհում իրենց ձեռքբերումները կամ այլոց գնահատումները, այլ ինքնաճանաչողությունը և անվերապահ ինքնանդունումը։ Անձնական կյանքում և մասնագիտական գործունեության ոլորտներում հաջողությունները, ձեռքբերումներն ու առաջընթացները նրանց համար երջանկության, վայելքի աղբյուր են, այլ ոչ թե իրենց կամ ուրիշներին որևէ բան ապացուցելու միջոց։
10․ Ռիսկի դիմելը։ Հուզականորեն առողջ լինելու դեպքում, մարդիկ կարող են որոշակի ռիսկի դիմել և անել այն, ինչ ուզում են, նույնիսկ եթե կա ձախողվելու հավանականություն։ Նրանք կարող են արկածների մեջ ընկնել, բայց արկածախնդիր չլինել, էությամբ, «գիժ» լինել, բայց՝ոչ «հիմար․․․»։
11Հեռանկարային հեդոնիզմը։ Լավ հարմարված մարդիկ հետապնդում են հաճույքներ և չեն վախենում տվյալ պահի հաճույքին տուրք տալու արդյունքում իրենց բաժին ընկնելիք ապագա ցավից։ Նրանք հեդոնիստ են, բայց առավելապես՝ հեռանկարային, ինչը նշանակում է, որ նրանք, ապագա հեռահար նպատակներին հասնելու համար, կարող են զոհաբերել իրենց րոպեական հաճույքներ կամ հետաձգել որոշ պահանջմունքների բավարարումը։
12․ Ոչ ուտոպիզմը։ Առողջ մարդիկ իրատես են։ Նրանք չեն տարվում բացարձակի որոնումներով, կատարելապաշտությամբ, տագնապից, անկումային տրամադրությունից և այլ բացասական ապրումներից ամբողջովին զերծ գոյություն ապահովելու, երջանկության անվերջանալի հոգեվիճակի հասնելու՝ անիրատեսական ձգտումներով։
13Անձնական պատասխանատվությունը սեփական հուզական խանգարումների համար։ Առողջ անհատները մեծ հաշվով իրենց վրա են վերցնում սեփական խանգարումների համար պատասխանատվությունը, քան մեղավորներ փնտրում՝ ի դեմս ուրիշների կամ սոցիալական պայմանների։


Source: Dryden, Windy.
The fundamentals of rational emotive behaviour therapy : a training handbook / by Windy Dryden &

Rhena Branch. – 2nd ed.

Комментарии

Популярные сообщения