Բլոգում պարբերաբար տեղադրվում են հոգեբանության տարբեր բնագավառների, հոգեթերապիայի տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներին առնչվող, ինչպես նաև սոցիալական երևույթների վերաբերյալ հոգեբանական դիտարկում պարունակող նյութեր։
Կարծում եմ, որ մեր երկրում
աճող սերնդի սոցիալական դիրքորոշումների քրեականացումը ալևս միայն խիստ լավատես լինելու
դեպքում կարելի է բացատրել «մանկավարժական բարձիթողությամբ», ինչը խոցելի է դարձնում
դեռահասներին փողոցային բարքերի կամ մերօրյա «գողական» պանյատների և դրանց վրա կառուցված
արժեհամակարգի նկատմամբ։ Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես, այդ արժեհամակարգը
պարզապես ներդրվում է, իսկ դիրքորոշումների քրեականացումն էլ զուտ անբարենպաստ գործոնների
ազդեցությամբ պայմանավորված երևույթ չէ, այլ հանդիսանում է պլանաչափ և վերահսկվող գործընթացի
արդյունք։ Եթե նկատի առնենք ավազակապետության պայմաններում իշխանությունների կողմից
ընտրազանգված ապահովելու քաղաքականության հիմնական ուղղությունները, ապա միանգամայն
պարզ է դառնում, որ դրանցից մեկը թաղային հեղինակությունների կողմից զոմբիացված ամբոխի
ստեղծումն է։ Դրա «արդյունավետությունը» լավ երևաց հատկապես Մարտի 1-ի իրադարձությունների
ժամանակ։ Ինչպես հայտնի սարսափ ֆիլմերում՝ վարակված մարդակեր զոմբիները կծում են և,
այդպիսով, վարակում առողջներին, այնպես էլ մեր երկրում, «գողական» ենթամշակույթի հակասական
և մեկը մյուսին ոչնչացնող «պանյատներով» հիվանդ զոմբիները, կազմալուծում են անփորձ
դեռահասների դատողությունը։ Իսկ կրթա-դաստիարակչական համակարգի խնդիրը այս պարագայում երևի թե աճող սերդնի մոտ ստացվող տեղեկության քննադական ընկալման ընդունակությունների ձևավորման նախադրյալների չեզոքացումն է։ Տեսեք՝ ինչ է կատարվում բանակում, դպրոցում, քաղաքի
բակերում։ Ինչ-որ ուժեր, բնականաբար, ստեղծում են այդ կործանարար համաճարակը և դնում
շարժման մեջ։ Այնպես որ, դժվար է այս ամենը բարձիթողությամբ բացատրելը։ Ա․ Թորոսյան
Комментарии
Отправить комментарий