ՄԵԾ ՈՒՐԱՑՈՒՄԸ

Քրիստոնյա աշխարհի հոգևորականությունը պնդում է, թե հետևում է Քրիստոսի պատվերներին, մինչդեռ, իրականում, Վատիկանը, իր բոլոր քույր եկեղեցիների հետ միասին, հանդիսացել է և ասյօր էլ հանդիսանում է իշխող դասակարգի շահերն արտահայտող ինստիտուտ: Քաղաքական գործընթացների մեջ եկեղեցու ներգրավվածությունը, էթնոպաշտպան գործառույթներ ստանձնելը և ազգային գաղափարների շահարկմամբ Աստծուց և քրիստոնեական անաղարտ ուսմունքներից իր օտարվածությունը քողարկելու տխրահռչակ մարտավարությունը վաղուց սպառել է իրեն: Նրա պոպուլիստական ճառերը դեռ կենսունակ են միայն ազգայնամոլների և բանականությունից իսպառ զրկված մոլեռանդ հավատացյալների համար: Փոքրիշատե մտածող մարդկանց համար արդեն լիովին պարզ է, որ Քրիստոնյա աշխարհի վերնախավը դավաճանել է Աստծուն... 


Комментарии

Популярные сообщения