«ՀԱԶԱՐ ԹՈՒՄԱՆ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆԱՄ, ՄԱՐԴԱՄԻՋԻ ՄԱՐԴ ՈՒՆԵՆԱՄ»




Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե արտաքնապես գրավիչ զուգընկերոջ ընտրության հիմքում ընկած է միայն տեսքին սիրահարվածությունը։ Իրականում, սակայն, միայն արտաքին գրավչությունը չէ, որ այստեղ վճռորոշ նշանակություն ունի։ Չպետք է մոռանալ, որ ապրում ենք կեղծ կոլեկտիվիզմով համակված «հասարակությունում», ուր մարդահաճությունն ու կախյալությունը հանրային առողջության ցուցիչ են, իսկ ինքնուրույնությունն ու ինքնաբավությունը՝ օտարացում։ Հետևաբար, կոլեկտիվ նևրոզի պայմաններում, շատերը սուր կարիք ունեն՝ համոզված լինելու, որ իրենց ընտրությունը չի քարկոծվի, այլ դրական գնահատականի կարժանա նորին մեծություն «զորավոր համայնքի» կողմից։ Իսկ մարդամիջի մարդ ունենալու հանգամանքը ստրկամտության դեպքում այնպիսի հոգեպարար ազդեցություն ունի, որ ի զորու է չեզոքացնել նույնիսկ միլիոն թումանին համարժեք պարտքի պատճառած լարվածությունը (եթե, իհարկե, վերջինս ընդհանրապես դիտվում է)։ Հետո, ո՞վ է ասում, որ ցուցամոլությունը և ուրիշներին «ցխկացնելը» վերաբերում է միայն նյութական իրերին․․․ Մնում է երկու բան ա) ինքդ մշատապես մարդամիջի մարդ լինես, որ մարդամիջի մարդ համարվող զուգընկերդ չվախենա քեզ հետ մարդամեջ դուրս գալուց բ) աղոթել, որ մարդամիջի մարդու հմայքը ենթակա չլինի անկանխատեսելի հանգամանքների անբարենպաստ ազդեցությանը, որպեսզի հազար թումանի լուծը երբևէ չծանրանա ուսերիդ․․

Ա․Թ․30․04․2016

Комментарии

Популярные сообщения