ԻՄԱՑԱԿԱՆ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 Լեոն Ֆեսթինգեր

Իմացական աններդաշնակությունը իրենից ներկայացնում է մարդու հոգեկանում հակադիր, միմյանց հետ անհամատեղելի հայացքների, արժեքների, գաղափարների կոնֆլիկտածին բախման հետևանքով առաջացող ներքին անհարմարավետության հոգեվիճակ, որն ի հայտ է գալիս նոր տեղեկության հոսքի ազդեցության տակ։ Նոր գաղափարները պայքարում են հների դեմ մարդու աշխարհայացքում կենտրոնական տեղ զբաղեցնելու համար։
Այս երևույթը բացահայտել է ամերիկացի սոցիալական հոգեբան Լեոն Ֆեսթինգերը 1956 թ-ին։ Ստորև ձեր ուշադրությունն ենք ներկայացնում այն հիմնական միջոցները, որոնց միջոցով, ըստ Ֆեսթինգերի, մարդիկ փորձում են նվազեցնել աններդաշնակությունը կամ չեզոքացնել այն։
Բոլոր կոնկրետ միջոցները բաժանվում են չորս հիմնական կատեգորիաների։ Աններդաշնակությունը կարելի է նվազեցնել․
·        փոխելով կամ հրաժարվելով որոշումից, գործողությունից կամ դիրքորոշումից
·        ընդունված որոշման կամ որդեգրած գաղափարի նշանակալիության թերագնահատմամբ
·        հավելյալ փոխհամաձայնեցնող բաղադրիչներ ներառելով աշխարհայացք, որոնք ենթադրաբար մեղմացնում են կոնֆլիկտող բաղադրիչների միջև հակամարտությունը կամ փոխում են դրանց հարաբերակցությունը

·        հանգստացնող միջոցներ (ալկոհոլ, թմրանյութ, հոգեմետ դեղեր, նյարդային լարվախությունը թուլացնող լուծույթներ) ընդունելով, որպեսզի ուղղակիորեն թուլացնեն աններդաշնակության հետևանքով առաջացած ներքին անհարմարավետության զգացումը։

Комментарии

Популярные сообщения