Ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քարոզչության նկատմամբ արդյունավետ հակազդեցության համար մասնագիտական մոտեցում է հարկավոր
Լրատվամիջոցները վերջին շրջանում բավականին հաճախ են անդրադառնում կրոնական աղանդների թեմային։ Հասկանալի է, որ մեր երկրում ստեղծված ներկա իրավիճակով մտահոգված մի շարք ուժեր, տարբեր շարժառիթներից ելնելով, փորձում են ինչ-որ կերպ պայքարել «տոտալիտար աղանդների» դեմ։ Սակայն, ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների դեմ իրականացվող «պայքարը», տողերիս հեղինակի դիտարկումներով, չի կարող արդյունավետ լինել մի շարք հանգամանքների բերումով, որոնք շարադրված են ստորև։
1․Բացակայում են քայքայիչ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ հասարակական հակազդեցության՝ հոգեբանորեն հանձնարարելի մոտեցումներն ու ռազմավարությունը։
2․Քայքայիչ կրոնական կազմակերպությունների դեմ հակաքարոզչության ոչ համարժեք մեթոդների ընտրությունը բացի այն, որ չի երաշխավորում նախատեսվող ցանկալի արդյունքի ստացումը, այլև հաճախ հանգեցնում է հակադարձ միտումների առաջացմանը, ինչպես նաև` հասարակության մեջ կրոնական թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Դրանց թվում են՝ ակնհայտ սուտը, կես ճշմարտությունները, լրատվամիջոցներով ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների մասին ապատեղեկատվության տարածումը, փաստերի նենգափոխումը, ապակողմնորոշումը, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներում, տեսանյութերում, քննարկումներում ընդգծված հուզական ֆոնի առկայությունը, հակաքարոզչության մեջ «ատելության քարոզչության» (hate speech) տարրերի առկայությունը, սադրիչ գործողությունների դիմելը և այլն։ Պետք է նկատել, որ այդ քննարկումները կամ թոլկ-շոուները գործնականում այլ խնդիր չեն լուծում, քան թեմայի հետ կապված բացասական հուզականությունը լիցքաթափվելու հնարավորություն տալը: Ցանելով համաժողովրդական հուզումներ` պայքայրի հեղինակները հնձում են քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ հանցագործություններ և արժանանում միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությանը:
3․Ծավալվող պայքարի իրադրային և անհետևողական դրսևորումները: Լրատվամիջոցներով «աղանդների քայքայիչ գործունեության» վերաբերյալ նյութերի ու հրապարակումների անհետևողականությունը, ընդ որում, դրանց խիստ իրադրային պոռթկումները հաճախ բացահայտում են հեղինակների կողմից սեփական նախաձեռնությունների մեջ ունեցած անբավարար լրջությունը: Վերջիններս կրոնական աղանդների թեմային անդրադառնում են միայն այն բանից հետո, երբ սպառվում են մյուս վարկանիշային թեմաները: Իրողությունների՝ չեզոք և անկողմնակալ լուսաբանելու անկարողությունը, «որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսով կողմնորոշումը կամ ընթերցողների արձագանքներից նևրոտիկ կախվածությունը, հազիվ թե կարող է պիտանի լինել քայքայիչ կրոնական պաշտամունքի նկատմամբ արդյունավետ միջոցառումների զինանոցում:
Քայքայիչ կրոնական կազմակերպությունների «դեմ պայքարի» համար հարկավոր է ստեղծել նրանց գործունեությունից տուժածների օգնության և վերականգնողական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համապատասխան ծառայություն, որի շրջանակներում համակողմանի աջակցություն կցուցաբերվի։ Ամենից առաջ պետք է հասկանալ,
որ քայքայիչ կրոնական պաշտամունքի մեջ ներքաշվելը սոցիալ-հոգեբանական խնդիր է, հետո
միայն՝ ազգային անվտանգության նշանակության։ Ուստի, պետք է մշակել հանրային հոգեսոցիալական առողջության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ծրագիր, գնահատել քայքայիչ կրոնական կազմակերպությունների քարոզչության նկատմամբ առանձին սոցիալական շերտերի խոցելիությունը և ստեղծել արդյունավետ հակազդեցության ռեսուրսներ, ապահովել հասարակության լայն շերտերին անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներով ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, վերջիններիս կողմից կիրառվող հոգեբանական ձեռնածության մեթոդների, նրանցում ներգրավվելու սոցիալ-հոգեբանական նախադրյալների, կրոնական պաշտամունքի հոգեբանական գործառույթների վերաբերյալ։ Միջոցառումները պետք է իրականացնեն համապատասխան պետական մարմնի կողմից լիազորված անձինք, ովքեր կունենան բարձրագույն հոգեբանական կրթություն և անցած կլինեն համապատասխան վերապատրաստում կրոնի հոգեբանության և քայքայիչ պաշտամունքից բխող խնդիրների ու կախվածության ոլորտում աշխատելու համար: Հակառակ դեպքում, պարարտ հող է ստեղծվում ոլորտում համապատասխան մտահասություն չունեցող անհատ անձնանց, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների և շահագրգիռ այլ ուժերի անհարկի միջամտության համար, որոնք հաճախ «աչքը սարքելու տեղը ունքն էլ հետն են հանում»։
Աշոտ Թորոսյան



💔 Ես գրեթե ամեն ինչ կորցրի… և դա գրեթե ոչնչացրեց ինձ։
ОтветитьУдалитьԵրբ ընկերս հանկարծակի բաժանվեց ինձանից և առանց որևէ բացատրության փակեց ինձ ամենուրեք, իմ աշխարհը փլուզվեց։ Ես չէի կարողանում ուտել, չէի կարողանում քնել… Ես շատ հիվանդացա ցավից։
Ամեն օր ես ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ սխալ արեցի», բայց պատասխաններ չկային… միայն լռություն և սրտխառնոց։
Բայց ճշմարտությունն այն է… ես դեռ խորապես սիրում էի նրան։ Հեռանալը անհնար էր թվում։
Հենց որ պատրաստվում էի հանձնվել, իմ աշխատանքային գործընկերը ինձ ծանոթացրեց մի տարեց տղամարդու հետ՝ բժիշկ Դոն անունով։ Նա պատմեց, թե ինչպես է նա օգնել իրեն և ուրիշներին վերականգնել իրենց խզված հարաբերությունները։ Անկեղծ ասած, ես կասկածներ ունեի… բայց ես կորցնելու ոչինչ չունեի։
Ես կապվեցի նրա հետ, բացատրեցի ամեն ինչ, և նա ինձ ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանա.
«Մի անհանգստացիր… նա կվերադառնա քեզ մոտ»։
Ես հավատքով հետևեցի նրա հրահանգներին…
Եվ հետո անհավանական մի բան պատահեց 😭
Անսպասելիորեն ես սկսեցի հաղորդագրություններ և անվերջ զանգեր ստանալ։ Սիրտս արագ էր բաբախում…
Նա էր։
Նա ներողություն խնդրեց, եկավ ինձ տեսնելու, նվերներ բերեց և աղաչեց ևս մեկ հնարավորություն։ Ես ցնցված էի։
Այսօր… ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասեմ, որ սա իրական է։
Անցել է 3 տարի 💍
Մենք երջանիկ ամուսնացած ենք, ունենք մեկ երեխա 👶
Եվ ես շատ շուտով սպասում եմ ևս մեկ երեխայի ❤️
Աստված իսկապես աշխատում է խորհրդավոր ձևերով… և երբեմն Նա ուղարկում է ճիշտ մարդկանց՝ մեզ օգնելու համար, երբ մենք կորած ենք զգում։
🙏 Ես հավերժ շնորհակալ կլինեմ բժիշկ Դոնին իմ կյանք երջանկությունը վերադարձնելու համար։
Եթե դուք սրտխառնոց եք ապրում…
Եթե ձեր զուգընկերը լքել է ձեզ, և դուք չգիտեք, թե ինչ անել…
Մի հանձնվեք դեռ։ Ձեր պատմությունը նույնպես կարող է փոխվել։
📲 Ուղարկեք նրան հաղորդագրություն WhatsApp-ում։ +2349046229159
dawnacuna314@gmail.com