ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՆԴԻ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԼԱՅՆՎԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աշոտ Թորոսյան

            Մենք բոլորս սոցիալական արարածներ ենք և կարիք ունենք շփման։ Սակայն, որոշակի պատճառների բերումով, շատերի մոտ չի ստացվում ուրիշների հետ լիարժեք շփում ապահովել և ընդլայնել ընկերների շրջանակը։ Տողերիս հեղինակի դիտարկումներով, շփման մեջ ընդլայվելուն խոչնդոտող ամենից հաճախ հանդիպող պատճառներից մեկը ընկերության ոչ համարժեք ըմբռնումն է։ Մասնավորապես, լայնորեն տարածված է նախապաշարմունքը, համաձայն որի՝ իսկական ընկերը միայն մեկը կարող է լինել։ Դա բերում է նրան, որ երբ ընդլայնվելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու իրավիճակներ են ստեղծվում, ոմանց մոտ այնպիսի զգացում է առաջանում, որ իրենց կյանք նոր մարդկանց ներս թողնելով, իրենք, այդպիսով, դավաճանում են մտերիմ ընկերոջը։ Եթե վերջինս էլ, իր հերթին, նկատելով, ընկերոջ շուրջը գտնվող նոր մարդկանց, սկսում է խանդի նոպաներ դրսևորել, ապա խնդիրներն անխուսափելի են։ Այն, թե ինչու են ընկերությունը պատուհաս դառնում երկու մարդկանց համար, խոսում է նրանց ոչ բավարար հասուն լինելու և ներքին խնդիրների մասին։ Միթե՞ ընկերությունն այնպիսի հարաբերություն է, որը պետք է գրանցել ՔԿԱԳ բաժնում։ Գուցե հարկ լինի մտերմությունը հանրությանն ի ցույց դնող արարողությու՞ն կազմակերպել, որպեսզի դրա մասին հանդիսավոր կերպով հայտարարվի բոլորին և ոչ ոք երբևէ հանդգնություն չունենա՝ հայտնվելու իրենց արանքում:
Իսկական մտերմությունը երբեք չի ընդգծվում։ Չկան մարդիկ, որոնց կարելի է քիչ և շատ սիրել։ Կա անհատականացված վերաբերմունքի ողջամիտ սկզբունք, որը կառուցվում է տվյալ մարդու անհատականության համարժեք ընկալման վրա։ Շփման մեջ սահմաններն այստեղ շատ ճկուն են և դինամիկ։ Այդ սկզբունքի հիման վրա կայացած հարաբերությունները հարստացնում են մարդու սոցիալական փորձը, շփման հմտությունները, ստեղծում բարենպաստ մթնոլորտ աշխատանքային կոլեկտիվում, խթանում թիմային ոգին հնարավորություն տալիս խմբի անդամներին ազատորեն և անկաշկանդ ինքնադրսևորվելու, ինքնաիրացման։ Այն խմբերում, որոնց անդամները միտված են իրենց շփումների շրջանակն ընդլայնելուն, քիչ են հանդիպում կոնֆլիկտներ, տարաձայնություններ, պառակտումներ, «թայֆայացման» միտումներ, իսկ եթե, ինչ-որ հարցերի հետ կապված անհամաձայնություններ են ծագում, ապա, շնորհիվ յուրաքանչյուրի անձնային հասունության, հաջողությամբ քննարկվում են ու հաղթահարվում։ Ստորև բերված են մի շարք կետեր, որոնք կիրառելու դեպքում, կարելի է շփումների և կապերի ընդլայնման մեջ դրական արդյունքներ ակնկալել։


  • Անկեղծ հետաքրքրվածություն հանդես բեր՝ առանց խառնվելու դիմացինի անձնական կյանքին։ Հարգիր դիմացինի տարածությունը։
  • Խուսափիր անընդհատ միևնույն մարդու հետ ընդմիջման դուրս գալուց։ Դա հասուն չէ և խոսում է աննորմալ կապվածության նախադրյալների մասին։ Եթե հնարավորություն կա աշխատասենյակում տարբեր տեղեր նստելու, ապա դա լավ է, քանի որ այդպես կարելի է հնարավորինս շատ մարդկանց հետ շփվել:
  •  Ուշադիր եղիր գործընկերոջդ կարիքների նկատմամբ։ Եթե, օրինակ, գիտես, որ նա առողջական խնդիրների պատճառով այդ օրը աշխատանքի չի եկել, ապա կարող ես զանգ տալ և հետաքրքրվել նրա վիճակով։ Անհրաժեշտության դեպքում առաջարկիր օգնությունդ։
  • Ինքդ ստեղծիր կամ մի մերժիր աշխատանքային առօրյայից դուրս համատեղ ժամանցի հնարավորությունը։
  •  Մի սպասիր դիմացինի կողմից նախաքայլի։ Ինքդ դա արա։



Комментарии

  1. 💔 Ես գրեթե ամեն ինչ կորցրի… և դա գրեթե ոչնչացրեց ինձ։

    Երբ ընկերս հանկարծակի բաժանվեց ինձանից և առանց որևէ բացատրության փակեց ինձ ամենուրեք, իմ աշխարհը փլուզվեց։ Ես չէի կարողանում ուտել, չէի կարողանում քնել… Ես շատ հիվանդացա ցավից։

    Ամեն օր ես ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ սխալ արեցի», բայց պատասխաններ չկային… միայն լռություն և սրտխառնոց։

    Բայց ճշմարտությունն այն է… ես դեռ խորապես սիրում էի նրան։ Հեռանալը անհնար էր թվում։

    Հենց որ պատրաստվում էի հանձնվել, իմ աշխատանքային գործընկերը ինձ ծանոթացրեց մի տարեց տղամարդու հետ՝ բժիշկ Դոն անունով։ Նա պատմեց, թե ինչպես է նա օգնել իրեն և ուրիշներին վերականգնել իրենց խզված հարաբերությունները։ Անկեղծ ասած, ես կասկածներ ունեի… բայց ես կորցնելու ոչինչ չունեի։

    Ես կապվեցի նրա հետ, բացատրեցի ամեն ինչ, և նա ինձ ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանա.

    «Մի անհանգստացիր… նա կվերադառնա քեզ մոտ»։

    Ես հավատքով հետևեցի նրա հրահանգներին…

    Եվ հետո անհավանական մի բան պատահեց 😭

    Անսպասելիորեն ես սկսեցի հաղորդագրություններ և անվերջ զանգեր ստանալ։ Սիրտս արագ էր բաբախում…

    Նա էր։

    Նա ներողություն խնդրեց, եկավ ինձ տեսնելու, նվերներ բերեց և աղաչեց ևս մեկ հնարավորություն։ Ես ցնցված էի։

    Այսօր… ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասեմ, որ սա իրական է։

    Անցել է 3 տարի 💍
    Մենք երջանիկ ամուսնացած ենք, ունենք մեկ երեխա 👶
    Եվ ես շատ շուտով սպասում եմ ևս մեկ երեխայի ❤️

    Աստված իսկապես աշխատում է խորհրդավոր ձևերով… և երբեմն Նա ուղարկում է ճիշտ մարդկանց՝ մեզ օգնելու համար, երբ մենք կորած ենք զգում։

    🙏 Ես հավերժ շնորհակալ կլինեմ բժիշկ Դոնին իմ կյանք երջանկությունը վերադարձնելու համար։

    Եթե դուք սրտխառնոց եք ապրում…
    Եթե ձեր զուգընկերը լքել է ձեզ, և դուք չգիտեք, թե ինչ անել…

    Մի հանձնվեք դեռ։ Ձեր պատմությունը նույնպես կարող է փոխվել։

    📲 Ուղարկեք նրան հաղորդագրություն WhatsApp-ում։ +2349046229159

    dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения